Էքսկուրսիա պատմական Վենետիկում հայերի համար

էքսկուրսիայի ընթացքում դուք կծանոթանաք Վենետիկի ստեղծման պատմությանը, կբացահայտեք ջրի վրա կառուցված հրաշք քաղաքի գաղտնիքը, կայցելեք Սուրբ Մարկոսի հրապարակ, ուր գտնվում է Սուրբ Մարկոսի տաճարը, կտեսնեք Դոժերի պալատը` Վենետիկի Հանրապետության հզորության խորհրդանիշը, կհիանաք Ռիալտոյի միակամար քարե եզակի կամրջով և կբացահայտեք բազմաթիվ այլ հետաքրքիր վայրեր և իրողություններ:      

Հատուկ հայ զբոսաշրջիկների համար Իտալիայում արտոնագրված Վենետիկի հայ զբոսավարը կներկայացնի հայերի պատմությունը Վենետիկում: Նա ձեզ կուղեկցի հայերի պատմական թաղամասը, որտեղ գտնվում է 15-րդ դարի Հայոց Սուրբ Խաչ եկեղեցին: Ինչպես նաև կպատմի երբ և ինչու հայերը եկան Վենետիկ, որտեղ նրանք հաստատվեցին, որտեղ է հայտնաբերվել հին հայկական գերեզմանատունը, ինչ կապ ունի հայոց պատմության հետ Սուրբ Մարկոսի տաճարի քառաձին, ով էր և որտեղ է թաղված վերջին հայոց թագուհին: Ձեզ նաև ցույց կտրվեն 16-17-րդ դարերի հայերեն արձանագրություններ Սուրբ Մարկոսի հրապարակում: Եվ, իհարկե, դուք կիմանաք երբ և ինչպես Մխիթար Սեբաստացին իր վանականների հետ եկավ Վենետիկ և հիմնեց հայ հոգևոր և մշակութային կենտրոնը Սուրբ Ղազար կղզում: 

Армянская Венеция

Во время экскурсии вы познакомитесь с историей создания Венеции, откроете для себя загадку прекрасного города на воде, посетите площадь Святого Марка, где находится храм Святого Марка, увидите Палату дожей – символ могущества Республики Венеция, полюбуетесь единственным одноарочным каменным мостом Риалто, откроете для себя много других интересных мест и достопримечательностей.

Специально для армянских туристов лицензированный в Италии  армяноязычный гид представит вам историю армян в Венеции. Далее проводит вас в исторический армянский район Венеции, где находится Армянская церковь Святого Креста 15-го века. А также расскажет, когда и как армяне пришли в Венецию, где обнаружено древнее армянское кладбище, какую связь имеют с армянской историей знаменитые кони на храме св. Марка, где похоронена последняя армянская царица. Вам также будут показаны армянские надписи 16-17-го веков на площади св. Марка. И, конечно, вы узнаете, когда и как Мхитар Себастаци пришел в Венецию и основал армянский духовный и культурный центр на острове св. Лазаря.